Դանիան հերքել է Գրենլանդիայի շուրջ բանակցությունների մասին լուրերը
Համաշխարհային Մամուլ
Դանիայի վարչապետ Մետթե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հետ Գրենլանդիայի ինքնիշխանության վերաբերյալ որևէ բանակցություն չի անցկացվել։ Վարչապետի խոսքերը փոխանցում է Reuters-ը՝ ընդգծելով, որ Կոպենհագենը չի քննարկել տարածքի կարգավիճակը դաշինքի հետ։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում կրկին անդրադարձել է Գրենլանդիան ձեռք բերելու իր մտադրությանը՝ պնդելով, որ Դանիան ի վիճակի չէ լիարժեք պաշտպանել այդ տարածքը։
Ավելի ուշ Թրամփը հայտարարել է Գրենլանդիայի շուրջ «հիանալի գործարքի» մասին՝ չներկայացնելով որևէ կոնկրետ մանրամասներ։ Նրա խոսքով՝ այդ հնարավոր պայմանավորվածությունը լինելու է «երկարաժամկետ», «անսահմանափակ ժամկետով» և «ընդմիշտ», փոխանցում է Reuters-ը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր