Պուտինը ընդունել է «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը․ Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ընդունել է «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը։ Նա այս դիրքորոշումը հստակեցրել է Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում, հաղորդում է TASS-ը։
Երբ նրան խնդրել են պարզաբանել, թե ինչու է «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը ուղարկվել Ռուսաստանի նախագահին, Թրամփը նշել է, որ «ցանկանում է, որ բոլորը այնտեղ լինեն»` հավելելով, որ նման երկրների առաջնորդներին համարում է «անհավանականորեն ազդեցիկ»։
«Մենք ուզում ենք, որ բոլոր երկրները, որտեղ մարդիկ ունեն վերահսկողություն, որտեղ մարդիկ ունեն իշխանություն, միանան «Խաղաղության խորհրդին», - ընդգծել է ամերիկացի առաջնորդը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր