Ռուբիկոնը հատված է․ Թրամփի քայլերը ցնցում են Եվրոպային
Վերլուծական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատել է Ռուբիկոնը և կարող է դա անել կրկին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Անանուն մնալ ցանկացող պատգամավորների խոսքով՝ Թրամփի սպառնալիքները՝ մաքսատուրքեր սահմանելու և անգամ ռազմական ուժ կիրառելու Գրենլանդիան ձեռք բերելու նպատակով, լուրջ հարված են հասցրել տրանսատլանտյան հարաբերություններում փոխադարձ վստահությանը։
Պարզաբանվում է, որ Եվրամիության երկրների կառավարությունները մտավախություն ունեն ամերիկացի առաջնորդի հերթական կարծիքի փոփոխությունից, ով ավելի ու ավելի հաճախ բնորոշվում է որպես «կռվարար»։ Եվրոպայում կարծում են, որ նման քաղաքական գործչին պետք է հակազդել և այժմ կենտրոնացած են Վաշինգտոնի հետ երկարաժամկետ փոխգործակցության ռազմավարության մշակման վրա՝ ինչպես ներկայիս վարչակազմի, այնպես էլ հնարավոր հաջորդների ժամանակաշրջանի համար։
«Թրամփը հատել է Ռուբիկոնը։ Նա կարող է կրկնել դա։ Վերադարձ նախկին վիճակին այլևս չկա։ Եվ առաջնորդները կքննարկեն սա․ ԵՄ-ն պետք է հրաժարվի ԱՄՆ-ից իր ուժեղ կախվածությունից բազմաթիվ ոլորտներում», - ասել է եվրոպացի դիվանագետներից մեկը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր