Պապոյանը հայտարարել է՝ «շուտով համարյա բոլոր» լցակայաններում լիցքավորելու են ադրբեջանական բենզին
Հասարակություն
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ «շուտով համարյա բոլոր» լցակայաններում լիցքավորելու են ադրբեջանական բենզին:
Պապոյանի գրառման մեկնաբանություններում քաղաքացին հարցրել է՝ «Կարելի է իմանալ, թե որ լցակայաններում են լիցքավորում ադրբեջանական բենզին», ինչին, ի պատասխան, նախարարը գրել է․ «Շուտով համարյա բոլոր»։
Նա նաև նշել է, որ անընդունելի է համարում հեղուկ գազի բարձր գինը։
«Սիրելի հայրենակիցներ, որպեսզի բոլորիդ առանձին-առանձին չպատասխանեմ, կարճ նշեմ.
հեղուկ գազի բարձր գինը անընդունելի է, իմ գնահատմամբ իր մեջ ունի և օբյեկտիվ և սուբյեկտիվ մաս։ Ակտիվ աշխատում ենք, որպեսզի նոր խմբաքանակները արագ գան և գինը նվազի։ Իսկ գինը նվազելու է, այդ թվում նաև երկաթուղային փոխադրումների մեկնարկի միջոցով»,– մեկնաբանության բաժնում գրել է Պապոյանը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր