Մանրամասներ՝ Պուտին–Ուիթքոֆ հանդիպումից (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հետ շարունակվում է արդեն մեկ ժամ, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Ռուսաստանի առաջնորդը Կրեմլում բանակցություններ է վարում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդի հետ։ Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը սկսվել է Երևանի ժամանակով ժամը 00:25-ին։
Ռուսական կողմից մասնակցում են նաև նախագահի օգնական Յուրի Ուշակովը և նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Ամերիկյան կողմից՝ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները և Դաշնային գնումների ծառայության հանձնակատար Ջոշ Գրյունբաումը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր