Շինուհայր գյուղի խաչմերուկում ձնաբքի պատճառով արգելափակվել էր մոտ 350 մեքենա
Հայաստան
Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում ձնաբքի պատճառով ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն այս ահազանգը ստացվել է հունվարի 22-ին, ժամը 07։23-ին։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը, հրշեջ-փրկարարական ջոկատներից և Շինուհայրի հենակետից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ խցանման մեջ են հայտնվել հարյուրից ավել տրանսպորտային միջոցներ:
Օպերատիվ և ինտենսիվ աշխատանքների արդյունքում ժամը 08։30-ից մինչև հունվարի 23-ի ժամը 00։20-ն ընկած ժամանակահատվածում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 34 բեռնատար, 311 մարդատար ավտոմեքենա և 1086 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Նշվում է, որ տեղանքի առանձնահատկությունից ելնելով՝ փրկարարները մշտապես նշված ավտոճանապարհին իրականացնում են հերթապահություն, հետևում օպերատիվ իրավիճակին և օգնության հասնում այն քաղաքացիներին, ովքեր հայտնվել են արգելափակման մեջ։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր