Դավոսը՝ «թագավորի սպասման» ռեժիմում. Ինչպես է Թրամփը ստվերել համաշխարհային օրակարգը
Համաշխարհային Մամուլ
Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումը անցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բացահայտ գերիշխող ազդեցության ներքո։ Այս մասին գրում է Financial Times-ը։
«Ցավալի է, որ Թրամփը փաստացի Դավոսը պատանդ է վերցրել։ Այլևս որևէ այլ ձայն նշանակություն չուներ»,- ասել է ֆորումի մասնակիցներից մեկը։
Նշվում է, որ գրեթե բոլոր քննարկումները ձևավորվում էին մեկ առանցքային հարցի շուրջ՝ ինչպես կարող է ԱՄՆ-ի աճող ագրեսիվությունն ու ինքնավստահությունը ապագայում փոխել համաշխարհային կարգը։
Ֆորումի մեկ այլ մասնակից, Թրամփի հայտնվելուն նախորդող սպասումը նկարագրել է որպես «թագավորի սպասում»։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր