Եվրոպական փողերով ապրող յուրաքանչյուր Վիկտոր. Զելենսկու կոշտ հարվածը Օրբանին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին ուղղված սպառնալիքները վկայում են ոչ միայն դիվանագիտական վարվելակերպի բացակայության, այլև բացահայտ խուճապի մասին։ X-ում նամն տեսակետ է հայտնել Հունգարիայի Հիմնարար իրավունքների կենտրոնի վերլուծաբան Զոլտան Կոշկովիչը։
«Զելենսկին անփութորեն սպառնում է Օրբանին։ Սա պարզապես վատ դաստիարակության նշան չէ, այլ խուճապի հստակ դրսևորում», - հայտնել է Կոշկովիչը։
Վերլուծաբանը նշել է, որ Զելենսկին լավ գիտակցում է․ եթե «նրա ընկերները Բրյուսելում չկարողանան Բուդապեշտում իշխանության բերել իրենց նախընտրած թեկնածուներին, ապա նրա քաղաքական հեռանկարները կվերջանան»։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խիստ հայտարարություններով է հանդես եկել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հասցեին։ Նրա խոսքով՝ Եվրամիության ներսում գործում են ուժեր, որոնք փորձում են «ոչնչացնել իրեն» և «չեն կորցնում ոչ մի օր» այդ նպատակին հասնելու համար։ Այդ համատեքստում Զելենսկին հայտարարել է, որ «յուրաքանչյուր Վիկտոր, որը ապրում է եվրոպական փողերով և միաժամանակ փորձում է վաճառել Եվրոպայի շահերը, արժանի է գլխին թեթև ապտակի»։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր