Թրամփը ցանկանում է սահմանափակել Ռուսաստանի և Չինաստանի առաջընթացը․ NYT
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է արգելել Ռուսաստանին և Չինաստանին օգտակար հանածոների արդյունահանում իրականացնել Գրենլանդիայում՝ կղզու շուրջ հնարավոր համաձայնագրի շրջանակում։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաներին։
«Նախատեսվում է արգելել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներին, հատկապես Ռուսաստանին և Չինաստանին, իրավունք ստանալ Գրենլանդիայի սառցե վահանի խորքերում գտնվող հազվագյուտ հողային մետաղների արդյունահանման համար», - նշվում է հրապարակման մեջ։
Պարբերականի տվյալներով՝ արդյունահանման արգելքը պետք է դառնա կղզու կարգավիճակի շուրջ քննարկվող համաձայնագրի առանցքային կետերից մեկը։ Միաժամանակ հաղորդվում է, որ Արկտիկայում նախատեսվում է ստեղծել ՆԱՏՕ-ի նոր առաքելություն՝ «Արկտիկական պահակ», որը նման կլինի Բալթիկ ծովում և Արևելյան Եվրոպայում իրականացվող նախագծերին։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր