«Հայոց աշխարհ». Ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ԲՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այս մասին երեկ ասել է Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը:
Գալստյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ և երրորդ տեղերի վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում են: Լուրեր են շրջում, թե ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը կարող է զբաղեցնել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Այս կապակցությամբ Գալստյանը նշել է, որ տեղյակ չէ, թե Օսկանյանը տվյալ հարցով արդյոք դիմե՞լ է ԲՀԿ-ին կամ հակառակը՝ ԲՀԿ-ն է դիմել նրան. «Պարոն Օսկանյանի մասնակցության մասով տեղեկատվությունը այս պահին ես ոչ կարող եմ հաստատել, ոչ հերքել»:
ԲՀԿ-ի համամասնական ցուցակում հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդգրկելու մասին հարցին ի պատասխան, Գալստյանն ասել է, թե նման քննարկումներ չկան. «Եվ հավանականությունը քիչ է», - ասաց նա:
Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ հանձնարարականներն է տվել տարածքային կառույցների պատասխանատուներին, որ նրանք բոլոր 41 մեծամասնական ընտրատարածքների համար առաջարկեն 2-3 թեկնածու»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ