Թուրքիան մեղավոր է Սիրիայում թափվող արյան համար. Բաշար Ասադ
Թուրքիա
Cihan իրանական գործակալությանը տված հարզացրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Թուրքիան մեղավոր է Սիրիայում թափվող արյան համար, փոխանցում է Salamnews-ը:
Թուրքիային սուր քննադատության ենթարկելով՝ Ասադը նշել է, որ իր երկրում ոչ թե արաբական գարուն է, այլ ահաբեկչություն, և անվանելով Թուրքիային ահաբեկիչ՝ Բաշար Ասադը նրան մեղադրել է Սիրիայում թափվող արյան համար:
Բաշար Ասադը նշել է, որ Սիրիան ապրում է տարածաշրջանային և միջազգային պատերազմի պայմաններում, և դրա ավարտի համար ժամանակ է հարկավոր:
Ասադը նշել է նաև, որ չնայած այդ ամենին թուրք ժողովուրդը նրանց օգնություն է ցուցաբերել, որ իրենք փորձելու են պահպանել թուրք ժողովրդի հետ իրենց ունեցած լավ կապերը, քանի որ կառավարությունը ժամանակավոր է, իսկ ժողովուրդը՝ հավերժ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)