Լեհաստանը 1 միլիարդ դոլար չունի «Խաղաղության խորհրդում» ներդնելու համար․ Ֆինանսների նախարար Դոմանսկի
Աշխարհ
Լեհաստանի պետական բյուջեն չունի 1 միլիարդ դոլար «Խաղաղության խորհրդում» ներդնելու համար։ Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Անջեյ Դոմանսկին Rzeczpospolita -ին տված հարցազրույցում։
«Մենք խոսում ենք շատ լուրջ իրավական պարտավորությունների մասին, որոնք կպահանջեն մանրամասն վերլուծություն։ Եվ անկեղծ ասած՝ բյուջեում դրա համար անկասկած չկա մեկ միլիարդ դոլար։ Կան ավելի կարևոր խնդիրներ, որոնք ֆինանսավորման կարիք ունեն, քան այս խորհրդին մասնակցելը», - ասել է նա։
Հունվարի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Խաղաղության խորհրդի ստեղծման մասին։ Ամերիկացի առաջնորդը հրավիրել է Եվրոպական հանձնաժողովի և ավելի քան 50 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Չինաստանի ներկայացուցիչներին՝ մասնակցելու խորհրդի աշխատանքներին։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր