Ինդոնեզիայում հայտնաբերվել են կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորների մարմինները
Աշխարհ
Ինդոնեզիայում փրկարարները հայտնաբերել են անցյալ շաբաթավերջին Հարավային Սուլավեսի նահանգում անհետացած ինքնաթիռում գտնվող բոլոր տասը մարդկանց մարմինները։ Այս մասին հաղորդում է երկրի ազգային որոնողական-փրկարարական գործակալությունը։
Գործակալությունը հաստատել է, որ որոնողական-փրկարարական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են ինքնաթիռի բոլոր ուղևորների մարմինները։
Ինդոնեզիայի ազգային տրանսպորտային անվտանգության կոմիտեն հետաքննում է վթարի պատճառը։ Մասնագետներն արդեն սկսել են վերլուծել վթարի վայրում հայտնաբերված սև արկղերի տվյալները։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր