Զելենսկին Դավոսում խոսել է Ուկրաինայի խաղաղության բանակցությունների մասին
Աշխարհ
Ուկրաինայի խաղաղության բանակցություններում, որոնք այժմ տեղի են ունենում Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում, չեն կարողացել համաձայնության գալ տարածքային հարցերի շուրջ։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Զելենսկին հավելել է, որ վաղը Արաբական Միացյալ Էմիրություններում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը կարող են ներկայացնել տարբերակներ Ուկրաինայի արևելքում գտնվող տարածքների վերաբերյալ։
Նախագահին նաև հարցրել են, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթկովը, երբ ասել է, որ ուկրաինական հակամարտության ամբողջ կարգավորումը հանգում է «մեկ հարցի»։
«Ամեն ինչ տարածքի մասին է։ Սա մի խնդիր է, որը դեռևս չի լուծվել։ Կարծում եմ՝ Սթիվ Ուիթկովը հենց դրա մասին էր խոսում», - ընդգծել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր