Ուկրաինայում հայտարարել են՝ երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղին անշրջելի է
Աշխարհ
ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպան Օլենա Հետմանչուկը հայտարարել է, որ Կիևի եվրաատլանտյան ուղղությունը անշրջելի է՝ չնայած մի շարք երկրների կողմից երկրի Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու դեմ արտահայտվելուն։ Նրա խոսքերը մեջբերում է РБК-Ուկրաինան։
«Ուկրաինայի եվրաատլանտյան ուղղության անշրջելիությունն ամրագրված է Ուկրաինայի Սահմանադրությամբ։ Ուկրաինայի նախագահը հստակեցրել է, որ ՆԱՏՕ-ին վերաբերող սահմանադրական փոփոխությունները չեն քննարկվում։ Հետևաբար, մենք չենք կարող խոսել ուղղության փոփոխության կամ, ասենք, այն մասին, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը դադարել է լինել մեր վերջնական նպատակը Դաշինքի հետ փոխգործակցության առումով», - հայտարարել է Հետմանչուկը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր