Սկանդալ ինքնաթիռում․ Լյուբով Ուսպենսկայային ոստիկանների ուղեկցությամբ իջեցրել են ինքնաթիռից
Հասարակություն
Ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան պատմել է ինքնաթիռում տեղի ունեցած սկանդալի մասին, որի հետևանքով նրան ոստիկանների մասնակցությամբ իջեցրել են չվերթից, հայտնում է «Հասարակական ծառայության նորություններ»-ը (ՕՍՆ)։ Երգչուհու խոսքով՝ միջադեպը սկսվել է դեռևս ինքնաթիռ բարձրանալուց անմիջապես հետո։
Ուսպենսկայան նշել է, որ բորտուղեկցորդուհին իրեն մեղադրել է կենդանիների փոխադրման կանոնների խախտման մեջ և թույլ չի տվել զբաղեցնել իր տեղը։ Երգչուհին արձագանքել է բարձր տոնով, ինչից հետո իրավիճակը սրվել է։ «Խոսքից խոսք՝ նա կանչեց ոստիկանություն», — պատմել է Ուսպենսկայան։
Արդյունքում երգչուհին տեղափոխվել է այլ չվերթ և, ինչպես ինքն է նշել, առանց խնդիրների մեկնել Օմսկ՝ իր շան հետ միասին։ Նա նաև ընդգծել է, որ սովորաբար թռիչքների հարցում քմահաճ չէ և պատրաստ է ճանապարհորդել ինչպես էկոնոմ, այնպես էլ բիզնես դասով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհուրդը Ուսպենսկայային ճանաչել է ազգային անվտանգության համար սպառնալիք, նշում է ՌԻԱ Նովոստի-ն։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր