Պետերբուրգի կենտրոն ավտոմեքենայով մուտքի համար վճարի ներդրումը կարող է դառնալ անխուսափելի
Ռուսաստան
Սանկտ Պետերբուրգի կենտրոն ավտոմեքենայով մուտքի համար վճարի ներդրումը մեգապոլիսների համար օրինաչափ քայլ է, հայտարարել է քաղաքի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկին՝ ընդգծելով, որ նման հարցերը ներկայում քննարկվում են դաշնային մակարդակում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բելսկու խոսքով՝ եթե նախաձեռնությունը տեղափոխվի փորձնական փուլ, նա կպնդի, որպեսզի այդ ծրագրում ընդգրկվի նաև Սանկտ Պետերբուրգը։ Պատգամավորը նշել է, որ քաղաքը, որպես պատմական ժառանգություն ունեցող կենտրոն, առանձնահատուկ ուշադրություն է պահանջում տրանսպորտային բեռնվածության տեսանկյունից։
Նրա գնահատմամբ՝ ինտենսիվ ավտոմոբիլային երթևեկությունը լուրջ ճնշում է գործադրում քաղաքի պատմական ենթակառուցվածքների և ճանապարհածածկի վրա, ինչը հանգեցնում է զգալի բյուջետային ծախսերի։ Թեպետ թեման շարունակում է մնալ քննարկման փուլում, Բելսկին ընդգծել է, որ համաշխարհային փորձը ցույց է տալիս՝ խոշոր քաղաքներում կենտրոնի համար վճարովի մուտքը ժամանակի ընթացքում դառնում է անխուսափելի լուծում, նշում է ՏԱՍՍ-ը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր