Թուրքիայում գնահատել են Պուտինի առաջարկը որպես դիվանագիտական դաս Արևմուտքի համար
Թուրքիա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արևմուտքին ցույց է տվել Մոսկվայի դիվանագիտական ճկունությունը՝ առաջարկելով սառեցված ռուսական ակտիվներն օգտագործել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին» կատարվելիք ներդրման համար, հայտարարել է CNN Türk հեռուստաալիքի մեկնաբան Սիյամենդ Քաչմազը, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Քաչմազի խոսքով՝ Պուտինը այնքան վճռականորեն է ներառել սառեցված ակտիվների հարցը դիվանագիտական օրակարգում, որ որևէ կողմ չի կարողացել բացահայտ մերժել այդ քայլը։ Մեկնաբանը նշել է, որ Ռուսաստանը կարողացել է անգամ այն ակտիվները, որոնց նկատմամբ չունի անմիջական հասանելիություն, վերածել միջազգային բանակցություններում ազդեցիկ գործիքի՝ դրանք ներառելով գլոբալ քաղաքական հաշվարկների մեջ։
CNN Türk-ի մեկնաբանի գնահատմամբ՝ այդ քայլով Կրեմլը «հրավերն օգտագործել է որպես դիվանագիտական ճկունության ցուցադրություն»։ Ավելի վաղ քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ասաֆովը նշել էր, որ Դոնալդ Թրամփը Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը ստեղծել է՝ աշնանը Կոնգրեսի ընտրություններից առաջ քաղաքական միավորներ հավաքելու նպատակով։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր