«Ժողովուրդ». ԱԺ նախագահի ցնցող քայլը
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Մինչ հայրենի քաղաքական դաշտը պարբերաբար քննարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հնարավոր հարաբերությունների թեման, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ, Հանրապետական կուսակցական խորհրդի անդամ Սամվել Նիկոյանն այս առումով ցնցող քայլ է արել: ԱԺ նախագահը բարձրաստիճան պաշտոնյաների նորաստեղծ էթիկայի հանձնաժողովում առաջադրել է Լիլիթ Պողոսյանին: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ նա Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի քրոջ դուստրն է: Տեղեկացնենք, որ Լիլիթ Պողոսյանը Քոչարյանի նախագահության տարիներին աշխատում էր Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ