Աբու Դաբիում սկսվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները
Աշխարհ
Աբու Դաբիում սկսվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները:
Հաղորդվում է, որ անվտանգության հարցերով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման առաջին փուլերը կանցկացվեն հնարավորինս փակ ռեժիմով:
Բանակցությունների վայրը չի նշվում:
Հիշեցնենք՝ հանդիպման մեկնարկի մասին ավելի վաղ հայտնել էր էմիրության ԱԳՆ ղեկավար Աբդալլահ բեն Զայեդ Ալ Նահյանը: Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը կսկսվի հունվարի 23-ին Աբու Դաբիում: Ռուսական բանակցային խումբը գլխավորել է ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։ Եռակողմ աշխատանքային խմբի Ուկրաինական մասի ղեկավարը Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովն է:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր