Դոնբասի հարցը գլխավորն է․ ինչ են քննարկում Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան Աբու Դաբիում
Աշխարհ
Հունվարի 23-ին Աբու Դաբիում կանցկացվի առաջին եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների մասնակցությամբ։ Մոսկվայի համար առաջնային և սկզբունքային հարցը, որը կբարձրացվի քննարկումների ընթացքում, տարածքային խնդիրն է։
Ուկրաինան նույնպես հաստատել է, որ Դոնբասի պատկանելիությունը կքննարկվի ԱՄԷ-ում։ «Газета.Ru»-ի նյութում անդրադառնում են, թե ինչի շուրջ կհանդիպեն Աբու Դաբիում և արդյոք բանակցությունները հաջող կլինեն, փոխանցում է Euromedia24-ը։
Կրեմլում ամերիկյան պատվիրակության գիշերային բանակցությունների ավարտից հետո նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են 23 հունվարի Աբու Դաբիում անցկացնելու Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստը՝ անվտանգության հարցերի շուրջ։
«Մեր բանակցային խումբը՝ անվտանգության հարցերի վերաբերյալ, արդեն ձևավորված է և առաջիկա ժամերի ընթացքում կթռչի Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նրա կազմում ընդգրկվել են Պաշտպանության նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ՝ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ադմիրալ Կոստյուկովի գլխավորությամբ», — ասել է Ուշակովը։
Բացի այդ, Ուշակովի խոսքով՝ Աբու Դաբիում նախատեսված է առանձին հանդիպում՝ տնտեսական հարցերով երկկողմանի աշխատանքային խմբի ղեկավարների՝ Կիրիլ Դմիտրիեւի և Սթիվեն Ուիթքոֆի միջև։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր