Հնդկաստանում մարդկանցով լի ատրակցիոնն ընկել է գետնին
Այլ
Հնդկաստանում վիշապի տեսքով հսկայական ատրակցիոնը հանկարծակի փլուզվել է, երբ դրա վրա տասնյակ երեխաներ են եղել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ առնվազն 14 անչափահաս վիրավորվել է, որոնցից երկուսը ծանր վիճակում են, հաղորդում է New York Post-ը։
Համացանցում շրջանառվող տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես է մարդկանցով լի ատրակցիոնը ընկնում գետնին՝ բախվելով մոտակա պատին։ Երեխաները գոռում են, և ականատեսները շտապում են օգնության հասնել վիրավորներին, որոնք ընկած են գետնին՝ կտրվածքներով և քերծվածքներով։ Ատրակցիոնի վրա մնացած որոշ երեխաներ հազիվ էին խուսափել լուրջ վնասվածքներից։
Ականատեսները նշել են, որ ատրակցիոնը ակնհայտորեն գերբեռնված էր, և դրա դիզայնը անվտանգության հետ կապված մտահոգություններ էր առաջացնում։
«Այն անվտանգ չէր թվում նույնիսկ վթարից առաջ։ Ոչ ոք ոչինչ չէր ստուգել», - ասել է ականատեսներից մեկը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր