Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրն ավարտվել է
Աշխարհ
Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունների առաջին օրն ավարտվել է, և դրանք նախատեսվում է շարունակել հաջորդ օրը, հաղորդում է Sky News-ը։
Հրապարակման համաձայն, կողմերը խորհրդակցություններ կանցկացնեն իրենց համապատասխան մայրաքաղաքներում՝ արդյունքների մասին զեկուցելու համար։
Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների մասնակցությամբ առաջին եռակողմ հանդիպումը սկսվել է հունվարի 23-ին Աբու Դաբիում։ Եվ՛ Մոսկվայի, և՛ Կիևի համար Դոնբասի ինքնիշխանության հարցը հիմնարար նշանակություն ունի և կքննարկվի հանդիպման ժամանակ։ Կիևը նույնպես հաստատել է, որ Դոնբասի ինքնիշխանության հարցը կքննարկվի ԱՄԷ-ում։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը