«Ապոկալիպսիս» ֆիլմի աստղը ձերբակալվել է
Ժամանց
Դերասան Ռուդի Յագբլադը, ով առավել հայտնի է Մել Գիբսոնի «Ապոկալիպսիս» ֆիլմից, ձերբակալվել է հինգշաբթի օրը Տեխասում՝ թմրանյութեր պահելու և ապօրինի շրջանառության մեղադրանքով։
Այս մասին հաղորդել է TMZ-ը։
Յագբլադի մոտ հայտնաբերվել է 1-ից 4 գրամ թմրանյութ։ Նրան սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում կամ 10,000 դոլար տուգանք։
2025 թվականի հոկտեմբերին 43-ամյա դերասանը ձերբակալվել էր ընտանեկան բռնության համար։ 2017 թվականին նա նաև ձերբակալվել էր Մայամիում՝ ալկոհոլի ազդեցության տակ հասարակական կարգը խախտելու համար, սակայն մեղադրանքները, ի վերջո, հանվել էին։
Մել Գիբսոնի հետ իր դեբյուտից ի վեր Ռուդի Յագբլադը շարունակել է նկարահանվել ֆիլմերում՝ հաճախ մարմնավորելով բնիկ ամերիկացիների։ Նրա մասնակցությամբ մի քանի նախագծեր ներկայումս հետարտադրության փուլում են։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru