Իտալիայի վարչապետը խնդրել է Թրամփին վերանայել «Խաղաղության խորհրդի» ձևաչափը
Աշխարհ
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերանայել Գազայի հատվածի վերակառուցման և կառավարման «Խաղաղության խորհրդի» ձևաչափը։ Նրա խոսքերը հաղորդել է ՌԻԱ Նովոստին։
«Ես նշել եմ, որ մենք օբյեկտիվ սահմանադրական խնդիրներ ունենք այս նախաձեռնության կառուցվածքի հետ կապված, և նաև խնդրել եմ հնարավորություն տալ վերանայել այս ձևաչափը՝ ոչ միայն Իտալիայի, այլև եվրոպական այլ երկրների կարիքները բավարարելու համար։ Մենք պետք է փորձենք վերակատարել այդ աշխատանքը», - հայտարարել է Մելոնին։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր