«Չորրորդ ինքնիշխանություն». Նախարարն ու իր PR-ը
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Արտաշես Փարսադանյանը փորձել է Պնախարար Սեյրան Օհանյանին տեղեկացնել, որ հունվարի 18–ին, զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մինասյանի կալանավորումը սխալ է այն պարզ պատճառով, որ այդ բժիշկը որեւէ պատասխանատվություն չի կրում բանակում ջրծաղիկից մահացած զինվորի դեպքի առնչությամբ։ Մինասյանին մեղադրանք է առաջադրված ծառայության նկատմամբ անփույթ վարվելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:
Պնախարար Սեյրան Օհանյանն իր հերթին հակադարձել է, որ մեկնումեկը պետք է կալանավորվեր, եւ այս պահին, հասարակական դժգոհությունը մեղմելու համար, ամենաճիշտը բժշկի կալանավորումն է»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ