ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Անկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. Փաշինյան ԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան է Ռուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակման Թրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեման Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումը Աննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. Փաշինյան Իրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներից Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան ԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել Ռուսաստանից Իրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստ 

«Ժողովուրդ». Ինչո՞ւ ՔՊ-ն «մերժեց» Հայկ Սարգսյանին․ կլանային բախումների մանրամասները

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ 2026-ի ընտրացուցակից դուրս մնալը լուրջ տարակուսանք է առաջացրել ոչ միայն քաղաքական շրջանակներում, այլև հենց իշխանական թիմի ներսում։ Սարգսյանը տարիներ շարունակ համարվել է Նիկոլ Փաշինյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը՝ հեղափոխության օրերին հայտնի «ջրի շիշ բռնողից» մինչև խորհրդարանի ամբիոն։

Սակայն ինչպե՞ս ստացվեց, որ Փաշինյանի վստահելիներից մեկը հայտնվեց «սև ցուցակում»։

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ Հայկ Սարգսյանի դեմ գործել է ազդեցիկ կլանային համակարգ։

Ղալումյանների գործոնը․ Տավուշի ծառահատումների բացահայտումից հետո

Ըստ ՔՊ-ական աղբյուրների՝ գործընթացների մեկնարկային կետը եղել է ՔՊ նախաձեռնող նիստերից մեկը, որտեղ Հայկ Սարգսյանը բարձրաձայնել է Տավուշի մարզում տեղի ունեցող զանգվածային և անթույլատրելի ծառահատումների մասին։ Սարգսյանի ներկայացրած տվյալները վերաբերել են Փաշինյանի ընտանիքի քավոր Ղալումյաններին։

Իշխանական աղբյուրների պնդմամբ՝ այդ բացահայտումից հետո իրավիճակը լարվել է այնքան, որ Փաշինյանի ներկայությամբ անգամ տեղի է ունեցել քաշքշուկ․ Հայկ Սարգսյանը քաշաշել է Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանին։

Ալեն Սիմոնյանի նյութած դավերը

ՔՊ-ականները ոչ հրապարակավ խոստովանում են, որ Ղալումյաններին զուգահեռ՝ Հայկ Սարգսյանի դեմ ակտիվ դավեր է նյութել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ իր շուրջ համախմբելով վարչապետի աներորդի՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին։

Պատճառը, ըստ նույն աղբյուրների, եղել է այն, որ Հայկ Սարգսյանը Ալեն Սիմոնյանին մեղադրել է խաղատնային բիզնեսին օժանդակելու մեջ՝ թեմա, որը իշխանության ներսում վաղուց համարվում է զգայուն։ Ինչո՞ւ է զգայուն, քանի որ Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը նույն խաղատնային բիզնես ունեցողների հետ ընկերներ են։ Եվ Ալեն Սիմոնյանը պաշտպանական քայլի շրջանակում վարչապետին ներկայացրել է իրավիճակը այնպես, թե Սարգսյանը դուրս է եկել իր և Հրաչյա Հակոբյանի դեմ՝ ձևավորելով ներքին հակաճակատ։

Արդյունքում, ըստ ՔՊ-ում շրջանառվող թեզի, Նիկոլ Փաշինյանին մատուցվել է մի պատկեր, ըստ որի՝ Հայկ Սարգսյանը «մտել է վարչապետի ընտանիք», սկսել է փորփրել անցանկալի թեմաներ քավորի և աներորդու առնչությամբ։

Այս ամենի հանրագումարում Հայկ Սարգսյանը հայտնվեց ՔՊ-ի «սև ցուցակում»՝ զրկվելով 2026-ի ընտրացուցակում ընդգրկվելու հնարավորությունից։

Այսպիսով, կատարվածը ոչ թե գաղափարական, այլ՝ կլանային բախումների արդյունք է, որտեղ պարտվողը դարձել է այն «շիշ բռնելով» հայտնի դարձած պատգամավորը, որը համարձակվել է անցնել չգրված կարմիր գծերը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունները
Ամենադիտված