Ուիթքոֆը և Քուշները կայցելեն Իսրայել
Աշխարհ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆն ու ամերիկացի առաջնորդի փեսա Ջարեդ Քուշները սպասվում է, որ շաբաթ օրը կայցելեն Իսրայել՝ քննարկելու Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետի բացումը, հաղորդում է իսրայելական Ynet պորտալը։
Գազայի հատվածի կառավարիչ տեխնոկրատների կոմիտեի ղեկավար Ալի Շաասը հինգշաբթի հայտարարել է, որ «Ռաֆահ» անցակետը կբացվի հաջորդ շաբաթ։ Այս անցակետը հանդիսանում է անկլավի միակ անցումը, որը մինչ Գազայի հատվածում պատերազմի սկսվելը վերահսկողության տակ չէր Իսրայելի կողմից։
Այն կարևոր դեր է խաղում մարդասիրական օգնության մատակարարման, վիրավորների տարհանման և քաղաքացիական բնակչության տեղաշարժի համար, ինչպես նաև օգտագործվում է միջազգային կազմակերպությունների կողմից կենսական անհրաժեշտ ապրանքների ներմուծման համար։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր