Ֆինանսների նախարար Բեսենթը կանադական Ալբերտա նահանգը անվանել է Միացյալ Նահանգների գործընկեր
Աշխարհ
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը կանադական Ալբերտա նահանգը անվանել է ԱՄՆ կառավարության բնական գործընկեր՝ Կանադայից անջատման հնարավոր հանրաքվեի ֆոնին։ Պաշտոնյան այս հայտարարությունն արել է աջակողմյան ակտիվիստ Ջեք Պոսոբիեցի հետ հարցազրույցում, գրում է Politico-ն։
Բեսենթը նաև նշել է, որ Կանադան ունի կարևոր բնական պաշարներ։ Նախարարի խոսքով՝ Ալբերտայի բնակիչները շատ անկախ են, և ներկայումս «լուրեր» են շրջանառվում հնարավոր հանրաքվեի մասին։
«Մարդիկ ցանկանում են ինքնիշխանություն։ Նրանք ցանկանում են այն, ինչ ունի Միացյալ Նահանգները», - ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր