Մեքսիկան ԱՄՆ սպառնալիքների պատճառով` կարող է վերանայել Կուբային տրամադրվող օգնությունը
Աշխարհ
Մեքսիկան մտադիր է վերանայել Կուբային տրամադրվող օգնությունը՝ ԱՄՆ-ի կողմից սպառնալիքների պատճառով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի վարչակազմը վախենում է ԱՄՆ-ի կողմից Կուբա նավթի մատակարարումների հետ կապված վրեժխնդրությունից։
Շեյնբաումը հրապարակավ հայտարարել է, որ Մեքսիկան կշարունակի Կուբա նավթի մատակարարումները՝ պնդելով, որ դրանք հիմնված են երկարաժամկետ պայմանագրերի վրա և համարվում են միջազգային օգնություն։ Սակայն Մեքսիկայի կառավարության բարձրաստիճան աղբյուրները նշել են, որ այս քաղաքականությունը գտնվում է ներքին վերանայման փուլում, քանի որ Մեքսիկայի նախագահական վարչակազմում մտահոգություններ են աճում, որ այդ մատակարարումները կարող են զայրացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին