Արևմուտքում նշել են Ուիթկոֆի՝ Պուտինի մոտ շտապելու պատճառները
Ռուսաստան
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթկոֆը, հնարավոր է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել Սպիտակ տան փոփոխված դիրքորոշումը հատուկ գործողության վերաբերյալ, գրում է իտալական AntiDiplomatico հրատարակությունը։
«Վերլուծաբանները սա ընկալում են՝ որպես դիվանագիտության վճռորոշ փուլ՝ տարածքային հարցերի և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ վիճելի հարցերի վերաբերյալ», - նշվում է հրատարակության մեջ։
Հեղինակները ընդգծում են, որ Ուիթկոֆի և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների այցը կազմակերպելու հրատապությունը պայմանավորված էր Դավոսի վերջին գագաթնաժողովում արևմտյան կոալիցիայի ներսում առկա անհամաձայնություններով։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru