«Հրապարակ». «Լավ, Ներսիկի նկարը կա, բա ո՞ւր ա «Կերամիկայի» Նորիկի նկարը»
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վերջերս շրջայցի է գնացել ոստիկանության քաղաքային վարչություն և ցանկացել է տեսնել, թե ինչ պայմաններում են աշխատում ոստիկանները: Սենյակից սենյակ անցնելով, նա օպեր-լիազորներից մեկի աշխատասենյակում տեսել է Ներսես Նազարյանի լուսանկարը և անկեղծորեն զարմացել. «Լավ, Ներսիկի նկարը կա, բա ո՞ւր ա «Կերամիկայի» Նորիկի նկարը»: Ինչպես հայտնի է՝ Ներսիկ Նազարյանը համարվում է «Կերամիկա» և «Իդեալ» շինանյութի խանութների համասեփականատերը: Ոստիկանապետը զարմացել է, թե ինչու են ոստիկանության աշխատակիցներն իրենց պատին փակցնում այդ խանութների ցանցի մի համասեփականատիրոջ նկարը, բայց անտեսում են մյուսին»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ