Հարձակում հարսանիքի ժամանակ.զոհվել է յոթ մարդ
Աշխարհ
Հյուսիսարևմտյան Պակիստանի Խայբեր Պախտունխվա նահանգի Դերա Իսմայիլ Խանի շրջանում ուրբաթ օրը իրականացված հարձակման հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, գրում է AL- JAZEERA լրատվական կայքը:Հարձակումը տեղի է ունեցել այն շենքում, որտեղ հավաքվել էին խաղաղության կոմիտեի անդամները, հայտնում են տեղական ոստիկանությունից։
Կասկածները հիմնականում ընկնում են Պակիստանի Թալիբան (TTP) խմբավորման վրա, որը վերջին տարիներին բազմիցս հարձակումներ է իրականացրել երկրի տարբեր շրջաններում: Խմբավորումը խաղաղության կոմիտեի անդամներին անվանում է «խարդախներ» և նպատակ ունի փոխարինել Պակիստանի կառավարման համակարգը իրենց խիստ իսլամական օրենքներով։
Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Պակիստանի բանակը պատրաստվում է սահմանային շրջաններում գործող զինված խմբավորումների դեմ գործողությունների։ Տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը, չնայած ծանր ձմեռային պայմաններին։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին