Գրենլանդիայի իշխանությունները մերժել են ԱՄՆ-ին օգտակար հանածոների հասանելիություն տրամադրելու հնարավորությունը
Համաշխարհային Մամուլ
Գրենլանդիայի կառավարությունը չի ընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեի միջև հնարավոր համաձայնագիրը, եթե այն նախատեսի Վաշինգտոնի մուտքը կղզու օգտակար հանածոների պաշարներին, հայտարարել է Գրենլանդիայի կառավարության հանքային ռեսուրսների նախարար Նայա Նաթանիելսենը, գրում է Politico-ն։
Նախարարի խոսքով՝ Գրենլանդիան մտադիր չէ համաձայնել այնպիսի պայմանների, որոնց դեպքում կղզու հանքարդյունաբերական ոլորտի ապագայի վերաբերյալ որոշումները կընդունվեն կղզուց դուրս։ Նա ընդգծել է, որ բնական պաշարների կառավարումը Գրենլանդիայի ինքնիշխան իրավունքն է, և այդ հարցում արտաքին միջամտությունը անընդունելի է։
Ավելի վաղ Ավստրիայի նախկին արտգործնախարար, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի G.O.R.K.I. կենտրոնի ղեկավար Կարին Կնեյսլը կարծիք էր հայտնել, որ Դոնալդ Թրամփի՝ Դանիային պատկանող Գրենլանդիան միացնելու փորձերի ամենահավանական շարժառիթը պատմության մեջ տեղ գտնելու ձգտումն է, նշում է Politico-ն։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր