Մասնավոր ֆերմայից փախել է երիտասարդ ջայլամը
Հասարակություն
Լենինգրադի մարզում Նոր տարվա տոների ընթացքում մասնավոր ֆերմայից փախել է երիտասարդ ջայլամը, հայտնում է ՌԵՆ ТВ-ն։ Միջադեպը տեղի է ունեցել դռան անզգուշ բաց մնալու հետևանքով։
Ֆերմայի տիրուհի Իրինա Ռուդենկոյի խոսքով՝ դուռը պատահաբար բացել են և չեն փակել, ինչից հետո թռչունը դուրս է եկել տարածքից։ Նրա խոսքով՝ դեպքից հետո դռների վրա տեղադրվել է փակման մեխանիզմ, որպեսզի նման իրավիճակ այլևս չկրկնվի։
Փախած ջայլամին, որը վազում էր ձյունածածկ դաշտով, հաջողվել է բռնել մոտ յոթ ժամ տևած որոնումներից հետո։ Թռչունը վնասվածքներ չի ստացել, նշում է ՌԵՆ ТВ-ն։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր