Աֆղանստանում ձմեռային փոթորիկների և սառցե անձրևների հետևանքով 61 մարդ է զոհվել
Աշխարհ
Աֆղանստանում ուժեղ ձմեռային փոթորիկներն ու սառցե անձրևները խլել են առնվազն 61 մարդու կյանք, ևս 110 մարդ վիրավորվել է, շաբաթ օրը հայտնել է երկրի Աղետների հետևանքների վերացման ազգային վարչությունը (Afghanistan National Disaster Management Authority — ANDMA)։
«Վերջին երեք օրերի ընթացքում երկրի տարբեր նահանգներում ուժեղ անձրևների և ձյան տեղումների հետևանքով զոհվել է 61 մարդ, ևս 110-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ»,-նշվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
ANDMA-ի տվյալներով՝ զոհերի և տուժածների մասին տեղեկությունները ստացվել են Քաբուլ, Փարվան, Փանջշիր, Բամիան, Դայքունդի, Մայդան-Վարդակ, Ղազնի, Հերաթ, Ղոր, Բադղիս, Ֆարյաբ, Սարի-Փուլ, Բալխ, Սամանգան և Նուրիստան նահանգներից։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր