Ղազախստանի փոխնախագահը կարող է դառնալ պետության երկրորդ դեմքը
Աշխարհ
Euromedia24.com-ը գրում է.
Փոխնախագահի պաշտոնը Ղազախստանում, որի ստեղծումը առաջարկել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը սպասվող բարեփոխման շրջանակում, կարող է դառնալ պետության երկրորդ ամենաբարձր պաշտոնը, և նախագահի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում նրա պարտականությունների կատարումը կանցնի փոխնախագահին։
Միապալատ խորհրդարանի ղեկավարին առաջարկվում է դարձնել իշխանության համակարգում երրորդ դեմքը, հայտնել է նախագահի իրավական հարցերով օգնական, երկրի սահմանադրական հանձնաժողովի անդամ Երժան Ժիենբաևը։
«Առաջարկվում է սահմանել, որ նախագահի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում դրանք, նախ և առաջ, անցնեն փոխնախագահին։ Եթե փոխնախագահը ի վիճակի չլինի ստանձնել լիազորությունները, դրանք պետք է փոխանցվեն Կուրուլթայի նախագահին (միապալատ խորհրդարանի առաջարկվող անվանումը), իսկ Կուրուլթայի նախագահի անհնարինության դեպքում՝ վարչապետին», — նշել է նա հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում, որի հեռարձակումը իրականացվել է պետական հեռուստաալիքներով, ինչպես նաև Սահմանադրական դատարանի պաշտոնական էջերով սոցիալական ցանցերում։
Ղազախստանի գործող սահմանադրության համաձայն՝ նախագահի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում պետության ղեկավարի պարտականությունների կատարումը փոխանցվում է Սենատի (խորհրդարանի վերին պալատ) նախագահին, այնուհետև՝ Մաժիլիսի (ստորին պալատ) նախագահին, և ապա՝ վարչապետին։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր