ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով ավելի քան 210,000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի
Աշխարհ
Միացյալ Նահանգներում ձնաբքի պատճառով էլեկտրաէներգիա չունեցող տների թիվը գերազանցել է 210,000-ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Էլեկտրաէներգիայի անջատումների ընդհանուր թիվը հասել է 211,025-ի, որոնցից ամենամեծ թիվը գրանցվել է Լուիզիանայում (69,170), Միսիսիպիում (47,580) և Տեխասում (44,572)։
Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ արևելյան Տեխասից մինչև Հյուսիսային Կարոլինա սպասվում է առատ ձյուն և վտանգավոր սառցակալում։ Արտակարգ դրություն է հայտարարվել առնվազն 21 նահանգներում։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր