Նիպա վիրուսի դեպքերի թիվը հասել է 5-ի
Աշխարհ
Հնդկաստանի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու Նիպա վիրուսի բռնկումը, հաղորդում է The Independent-ը։
Ըստ թերթի՝ վարակի առաջին դեպքը գրանցվել է երկուշաբթի՝ հունվարի 19-ին։ Դրանից հետո տարածաշրջանային առողջապահական մարմինները նախազգուշական սահմանափակումներ են սահմանել. վարակված անձանց հետ շփված մոտ 100 մարդու նկատմամաբ սահմանվել է տնային կարանտին։
Նոր հիվանդներից երեքը հոսպիտալացվել են Կալկաթայի արևելյան բժշկական հաստատություններում։ Երկու այլ հիվանդներ, որոնց մոտ նախկինում ախտորոշվել էր վիրուսը, մնում են մասնավոր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Պետական առողջապահության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ հիվանդներից մեկի բուժքրոջ վիճակը աստիճանաբար բարելավվում է, բայց մյուսի վիճակը շարունակում է մնալ ծանր։ Երկուսն էլ բուժվում են սրտանոթային բարդություններ ունեցող հիվանդների վերակենդանացման բաժանմունքում։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր