Ասացին` շուտով տուն կգնաս. երբ և ինչպես է Գևորգ Սուջյանն իմացել գերությունից վերադառնալու մասին (տեսանյութ)
ՏեսանյութերՈտքս դրել եմ մեր սահմանին, չեմ հավատացել, որ արդեն իմ երկրում եմ։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ադրբեջանական գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը։
«Հույսս կորցրել էի, չէի պատկերացնում, որ մի օր կվերադառնամ, բայց ստացվեց։ Ինձ համար անսպասելի էր, չնայած որ ինձ ասում էին, որ շուտով տուն ես գնալու։ Վերջին ժամանակները շատ նյարդային էի դարձել, ինձ եկան ասացին, որ շուտով տուն ես գնալու, հանգիստ եղիր։ Մեկը կար, 2025 թ-ի դեկտեմբերի 26-ին եկավ ասեց, որ քեզ հույս եմ բերել, շուտով տուն ես գնալու, ասեց որ հունվարին գնացիր, էնտեղից կասես, որ էն մարդը, որ եկել հույս էր տվել դեկտեմբերի 26-ին, ողջյուններ եմ ուղարկում։ Հիմա ես եկա տուն հասա, ու ողջյուններ եմ հղում իրեն»,- ասաց նա։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր