Euromedia24.com-ը գրում է.
Վլադիմիր Զելենսկին կրկին հայտարարել է, որ չի գնա տարածքային զիջումների՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու նպատակով։ Համապատասխան հայտարարությունն նա արել է Վիլնյուսում Լեհաստանի և Լիտվայի նախագահներ Կարոլ Նավրոցկու և Գիտանաս Նաուսեդայի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
«Մեր դիրքորոշումը Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ քննարկման առարկա չէ։ Բոլորը գիտեն մեր դիրքորոշումը։Այո՛, սա երկու տարբեր սկզբունքային դիրքորոշումներ են՝ ուկրաինականն ու ռուսականը։ Ամերիկացիները փորձում են գտնել փոխզիջում։
Մենք շփվում ենք եռակողմ ձևաչափով։ Սրանք առաջին քայլերն են՝ այդ փոխզիջումը գտնելու ուղղությամբ։ Սակայն փոխզիջման համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը պատրաստ լինեն դրան»,-ասել է Զելենսկին՝ ընդգծելով, որ դա վերաբերում է նաև ամերիկյան կողմին։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է