Չինացի գեներալին մեղադրել են ԱՄՆ-ին միջուկային ծրագրի մասին տեղեկատվություն փոխանցելու մեջ
Աշխարհ
Չինացի գեներալ-գնդապետ Չժան Յուսյան մեղադրվում է Չինաստանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն Միացյալ Նահանգներին փոխանցելու մեջ, գրում է The Wall Street Journal-ը։
Տեղեկատվության արտահոսքից բացի՝ բարձրաստիճան զինվորականը կասկածվում է կաշառք վերցնելու և սպային պաշտպանության նախարարի պաշտոնում առաջ մղելու մեջ։ Ձերբակալությունից առաջ նա Չինաստանի Կենտրոնական ռազմական հանձնաժողովի փոխնախագահն էր և համարվում էր Սի Ծինփինի մտերիմ դաշնակիցը։
Չժան Յուսյան նաև Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ էր։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին