Ավստրիայում Ուկրաինային տրամադրվող նոր օգնության պատճառով՝ պահանջել են ԱԳ նախարարի հրաժարականը
Աշխարհ
Ավստրիայի «Ազատություն» կուսակցության գլխավոր քարտուղար Միխայել Շնեդլիցը պահանջել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռեյզինգերի հրաժարականը: Պատճառը Ուկրաինային նոր ֆինանսական օգնության հատկացումն է, հաղորդում է Kurier թերթը՝ հղում անելով խորհրդարանականներին։
«Յուրաքանչյուր ոք, ով, չնայած ճգնաժամին, ավստրիացի ժողովրդից գումար է վերցնում կոռումպացված համակարգին տալու համար, պետք է հրաժարական տա՝ որպես ավստրիացի ժողովրդի ներկայացուցիչ», - ասել է Շնեդլիցը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան վաղուց «անհատակ անդունդ» է, որի մեջ անգործունակ և անարդյունավետ ավստրիական կառավարությունը անզգուշորեն միլիարդավոր եվրոներ է լցնում։
Քաղաքական գործիչը նաև ընդգծել է՝ Վիեննան այլևս չպետք է «մեկ եվրո» ուղարկի Կիևին։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է