Ֆիլիպիններում լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվն աճել է
Աշխարհ
Ֆիլիպինյան լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, մոտ 100 մարդ դեռևս անհետ կորած է համարվում, հաղորդում է GMA News-ը։
Բասիլանի նահանգապետ Մուջիվա Հատամանան հայտարարել է, որ որոնողափրկարարական գործողությունների ընթացքում փրկվել է 317 մարդ։ Ողջ մնացածների որոնումները շարունակվում են։
Ֆիլիպինների ափային պահպանության տվյալներով՝ խորտակման պատճառը բեռնատար-ուղևորատար լաստանավի տեխնիկական խնդիրներն են։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է