Զելենսկին խոսել է ԱՄՆ-ի՝ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու պատրաստակամության մասին
Աշխարհ
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը 100%-ով պատրաստ է։ Այս մասին Վիլնյուսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ինչ վերաբերում է անվտանգության կոնկրետ երաշխիքներին, դրանք հնարավորություն են տալիս որոշել այս պատերազմի ավարտի կոնկրետ ամսաթվերը։ Մեզ համար ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը 100%-ով պատրաստ է», - ասել է Ուկրաինայի առաջնորդը։
Զելենսկին հավելել է, որ ուկրաինական կողմը ներկայումս սպասում է, որ իր գործընկերները համաձայնության գան ստորագրման վայրի և ժամանակի վերաբերյալ։ Դրանից հետո, ըստ պետության ղեկավարի, համաձայնագիրը կվավերացվի ԱՄՆ Կոնգրեսի և Գերագույն ռադայի կողմից։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է