Ուկրաինան պատրաստ է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները սկսել 2026 թվականին․ Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինան տեխնիկապես պատրաստ է բացել բոլոր կլաստերները 2026 թվականին Եվրամիությանը միանալու բանակցությունների շրջանակներում: Այս մասին Վիլնյուսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, գրում է «Зеркало недели թերթը:
«Մենք խոսում ենք այն մասին, թե երբ Ուկրաինան պատրաստ կլինի ԵՄ-ին միանալուն: Այսինքն՝ տեխնիկապես Ուկրաինան պատրաստ կլինի 2026 թվականի առաջին կեսին բացել բոլոր կլաստերները: Մենք կարծում ենք, որ այն տեխնիկապես լիովին պատրաստ կլինի 2027 թվականին», - ասել է պետության ղեկավարը:
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինայի համար կարևոր է ԵՄ-ին միանալու ամսաթիվը ներառել հակամարտության կարգավորման համաձայնագրում: Նա նշել է, որ դա անհրաժեշտ է, «որպեսզի բոլոր կողմերը պահպանեն այդ համաձայնագրերը»:


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է