ԱՄԷ-ում քննարկվել է Ուկրաինայի կարգավորման 20 կետից բաղկացած ծրագիր․ Զելենսկի
Աշխարհ
Աբու Դաբիում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ հանդիպման ժամանակ մասնակիցները քննարկել են 20 կետից բաղկացած ծրագիր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վիլնյուսում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Սա երկար ժամանակ անց առաջին եռակողմ հանդիպումն էր, և այն տեղի է ունեցել ոչ միայն դիվանագետների, այլև զինվորականների միջև։ Մենք քննարկում ենք 20 կետից բաղկացած ծրագիրը և խնդրահարույց հարցերը, որոնք շատ են», - ասել է պետության ղեկավարը։
Զելենսկին հավելել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան տարբեր բանակցային դիրքորոշումներ ունեն։ Այնուամենայնիվ, նա ասել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է գտնել փոխզիջում, այդ իսկ պատճառով՝ կազմակերպվում են նման հանդիպումներ։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է