Սելենա Գոմեսը Instagram-ում հրապարակել է նոր լուսանկարներ՝ առաջացնելով լայն քննարկում
Աշխարհ
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը Instagram-ում հրապարակել է լուսանկարներ, որոնք արագորեն դարձել են քննարկման թեմա սոցիալական ցանցերում։ Կադրերը տեղադրվել են նրա պաշտոնական էջում` instagram-ում (Meta ընկերությանը պատկանող հարթակ) և կարճ ժամանակում մեծ արձագանք են ստացել օգտատերերի կողմից։
33-ամյա աստղը լուսանկարվել է անկողնում՝ խոշոր ալիքներով հարդարված մազերով և չեզոք երանգների դիմահարդարմամբ։ Լուսանկարներում ուշադրություն է գրավել նաև նրա առանցնակի մատին եղած խոշոր քարով մատանին, որը բազմաթիվ մեկնաբանությունների պատճառ է դարձել։ Օգտատերերը մեկնաբանություններում ակտիվորեն քննարկել են նրա արտաքին տեսքն ու կերպարը։
Հայտնի է, որ Սելենա Գոմեսի մոտ ախտորոշված է լուպուս, որի պատճառով նա տարիների ընթացքում բախվել է առողջական և հոգեբանական խնդիրների, այդ թվում՝ քաշի տատանումների, դեպրեսիայի և խուճապային նոպաների։ Երգչուհին բազմիցս խոսել է հանրային ճնշման և արտաքինի վերաբերյալ քննադատությունների մասին՝ ընդգծելով ինքնընդունման կարևորությունը։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է