Պեսկով․ ԱՄՆ-ի հնարավոր հարվածը Իրանին կդառնա տարածաշրջանի լուրջ ապակայունացման պատճառ
Ռուսաստան
ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ հնարավոր ռազմական հարվածը կարող է լուրջ կերպով ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով զարգացումները, հայտնում է РИА Новости-ն։
Պեսկովի խոսքով՝ նման քայլը «անշուշտ կդառնա հերթական գործողությունը, որը կարող է էապես խաթարել տարածաշրջանային կայունությունը»։ Նա ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է ջանքեր գործադրել լարվածության նվազեցման ուղղությամբ և ակնկալում է բոլոր ներգրավված կողմերից զսպվածություն ու պատրաստակամություն՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծումներ գտնելու համար։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին տեղափոխվել է Թեհրանում գտնվող ստորգետնյա բունկեր՝ մի քանի թունելներից բաղկացած համալիր, ինչը պայմանավորված է ԱՄՆ-ի հնարավոր հարվածի ռիսկերի աճի վերաբերյալ անվտանգության ծառայությունների և բանակի բարձր մակարդակի նախազգուշացումներով։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է