«Հայկական ժամանակ». Եթե, ապա
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների բանակցություններում քննարկվող կարևորագույն հարցը վերաբերում է 2013թ. նախագահական ընտրություններին:
Մեր աղբյուրները պնդում են, ահա, որ «Ժառանգությունը» պատրաստ է առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ազատ դեմոկրատների» հետ նախընտրական դաշինք կազմել, եթե վերջիններս պարտավորվեն 2013թ. նախագահական ընտրություններում պաշտպանել Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: Մեր աղբյուրների հաղորդմամբ, «Ազատ դեմոկրատները» պատրաստ են ընդունել այդ պայմանը, որովհետև համարում են, որ նախագահական ընտրություններում արժանի սեփական թեկնածու չունեն: Նման աջակցության դիմաց, սակայն, «Ազատ դեմոկրատները» ցանկանում են առավելագույն տեղեր ստանալ համատեղ համամասնական ցուցակի առաջին հնգյակում և առաջին տասնյակում: Երկու տեղ՝ առաջին և երեք տեղ՝ երկրորդ հնգյակում: Բացի այդ, եթե առաջիկա ընտրություններում Աժ չեն անցնում, նախագահական ընտրություններում Րաֆֆիին սատարելու պայմանը ջրվում է»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ